ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Հայաստանում մանրադրամի դեֆիցիտ կա

Հայաստանում մանրադրամի դեֆիցիտ կա
02.12.2025 | 12:40

Գաղտնիք չէ, որ բարձրարժեք թղթադրամ մանրելը լուրջ խնդիր է դարձել: Սովորաբար` փոքր առևտրի կետերը մերժում են գումար մանրելու խնդրանքը, քանզի, իրենց ասելով, «առևտուր չունեն»: Մեծ խանութներն ու փոխանակման կետերը հիմնականում ընդառաջում են:

Մեծ հաշվով, վերջիններից շատ բան չի գնում: Ավելին` 20000 դրամանոց թղթադրամ մանրելը կարելի է գնահատել որպես բարի գործ, մանավանդ` ուշ ժամերին, երբ ամեն ինչ փակ է:

Սակայն, պարզվում է` մեր երկրում կան առևտրի կետեր, որոնց հրահանգված է (!!!) բարձրարժեք թղթադրամներ չմանրել` բարի գործ չանել: Ոչ մի ժամի, ոչ մի դեպքում: Իսկ զարմանալին այն է, որ դրանք Carrefour Armenia սուպերմարկետներն են: Հետաքրքիր է, չէ՞, որ աշխարհով մեկ սփռված, հարուստ կազմակերպություններից մեկի ղեկավարությունն աշխատողներին հրահանգել է ոչ մի դեպքում թղթադրամ չմանրել` բարի գործ չանել: Համենայնդեպս, հենց այսպես ասաց Գյուլբենկյան փողոցում գտնվող Քարֆուր սուպերմարկետի դրամարկղի աշխատակիցը:

Կարեն Հեքիմյան

Հ.Գ. Տեսնես սրանք բոլոր երկրներու՞մ են այսպիսին:

Դիտվել է՝ 4254

Մեկնաբանություններ